Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանն օգտագործում է այն փորձառությունը, որը երիտթուրքերի ժամանակ է մշակվել ու իրականացվել. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Մենք պետք է վերականգնենք առաջնորդությունը, այսինքն ունենալ այնպիսի առաջնորդություն՝ և ռազմական, և քաղաքական այնպիսի հրամանատարություն, որը հստակ խնդիրներ կդնի մեր Զինված ուժերի առաջ ու հետամուտ կլինի այդ խնդիրների կատարմանը»,-լրագրողներին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ով մասնակցում է Բագրատ Սրբազանի՝ Բանակի կազմավորման առթիվ զինվորականների հետ հանդիպմանը։
Նա համոզված է, որ մեր ժողովուրդը, մեր բանակը, նույնիսկ այս վիճակում, այսքան լքված, այդ պոտենցիալն ունի։
«Սա իրապես լուծելի խնդիր է։ Երբ լուծենք առաջնորդության խնդիրը, կրկին կվայելենք հաղթանակի բերկրանքը, ազատ, քրիստոնեական իմաստով հպարտ կկարողանանք ապրել մեր հայրենիքում ու վստահ լինել, որ մեր անվտանգությունն ապահոված է»,- ասաց քաղաքագետը։
Ըստ նրա, ոչ թե պետք է սրբացնել բանակը, այլ արժևորել. «Մենք պետք է ուղղակի հասկանանք՝ ինչ ունենք, ինչի համար ունենք, դա իր մեջ ինչ գաղափարական, էմոցիոնալ, բովանդակային ինչպիս պարունակություն է բերում։ Մեր բանակը մեզ համար գերագույն արժեք է, անհամեմատելի այլ արժեքների հետ։ Դա մեր ազատ ապրելու, հայ լինելու հիմնական երաշխիքներից մեկն է»։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունների մասին, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց. «Վատ լուրն այն է, որ Փաշինյանը հասկացել է՝ ինչպես կարելի է կոտրել, ոչնչացնել մեր ժողովրդի պայքարը։ Հնարավոր է, դա ինքը չի հասկացել, հնարավոր է դա իրեն հասկացրել են նրանք, ովքեր կարողացել են դա մեկ անգամ անել 1915 թվականին։
Մեր ժողովուրդը, որը բացառիկ քաջություն ունի ռազմի դաշտում, ցավոք սրտի, նույն քաջությունը չունի քաղաքացիական կյաքում։ Օգտնվելով դրանից՝ Փաշինյանն այսօր փաստացի շարունակում է կյանքի կոչել Թուրքիայի օրակարգերը, ըստ էության, Ցեղասպանության խնդիրը տանում է այն դաշտ, որտեղից Թուրքիան կկարողանա օգտվել հետագայում և հայկական հարցը, որպես քաղաքական գործոն, որպես արդարության գործոն, որպես պատմական արդարության վերականգման հարց, կկարողանա փակել։
Ինչ-որ անում է Փաշինյանը, ակնհայտ երևում է։ Ինքը գտել է այդ կոդերը կամ իրեն տվել են այդ կոդերը, թե ինչպես կարելի է ժողովրդիան տանել այդ կործանման և նա հետոևղոկանա դա անում է՝ հիմքում ունենալով պատմական փորձը։
Առավել ցավալին այն է, որ դա արվում է այսօր հայ ղեկավարի ձեռքով և առավել ցավալին այն է, որ մեր ուժային մի շարք կառույցներ Փաշինյանը փորձում է վերածել այն նույն ենիչներին, ովքեր քիչ քանակով կարողանում էին շատերին տանել ցեղասպանության։ Միտքս հստակ բացատրեմ՝ փորձառությունն է օգտագործում, այն փորձառությունը, որը երիտթուրքերի ժամանակ է մշակվել ու իրականացվել և այն փորձառությունը, որը երիտթուրքերի ժառանգներն այսօր թելադրում են Հայաստանի իշխանություններին։
Իհարկե, շատ մեծ հարված է լիելու թե Ցեղասպանության միջազգային ճանաչման գոծընթացին, թե մարդկության դեմ հանցանքների պայքարի միջազգային բոլոր ջանքերին, թե մեր անվտանգությանը որպես պետություն, որպես ժողովուրդ»։