Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թբիլիսում «Լիլո Մոլ» առևտրի կենտրոնի խանութներից մեկում հրդեհ է։ Ըստ տեղեկությունների, հրդեհը բռնկվել է երկրորդ հարկում։ Դեպքի վայրում հրշեջ-փրկարարական խմբերը, մարման աշխատանքները շարունակվում են։
Հրդեհը երկհարկանի շենքում է, որտեղ տեղակայված են պահեստային խանութներ, ինչպես նաև հագուստի և սպասքի խանութներ:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով, հրդեհը տարածվել է հինգ հազար քառակուսի մետրի վրա։
Հրդեհի պատճառները և այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:




