Մենք երբևէ ժանգոտած, անպիտան զենք  չենք գնել. Օհանյան
Քաղաքական
13:09 28/01/2025
Հայաստան

Մենք երբևէ ժանգոտած, անպիտան զենք չենք գնել. Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները` պաշտպանության նախկին նախարար, խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, Հայոց բանակի կազմավորման 33–րդ տարեդարձի կապակցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

«Մեր բանակը փառավոր ճանապարհ է անցել, այն ձևավորվել է  հայ ժողովորդի համար շատ բարդ, օրհասական, դժվարագույն պահին, երբ մենք կերտում էինք Հայաստանի անկախությունը և Արցախի ինքնորոշումը շրջափակման, մեզ պարտադրված պատերազմի, երկրաշարժի պայմաններում, բայց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ մենք կարողացենք կերտել այդ բանակը, ունենալ հաղթանակներ»,- ասաց Ս.Օհանյանը։

Նա ընդգծեց, որ Հայոց բանակը տարիներ ի վեր պատվով կատարել է իր առջև դրված խնիրը։

«Այսօր էլ Հայաստանի տարբեր սահմանային հատվածներում բանակը պատվով կատարում է  իր առջև դրված խնդիրը»,- ասաց Ս. Օհանյանը։

Նա համոզված է, որ եթե ժողովուրդը ոտքի կանգնի, մենք բանակի երբեմնի փառքը վերականգնելու ենք, բանակը դեռ իր հուժկու հարվածը տալու է մեր հայրենիք, պաշտպանության համար։

«Մենք երբևէ ժանգոտած, անպիտան զենք  չենք գնել, չենք ունեցել այնպիսի սպառազինություն, որն անպիտան է եղել մարտի դաշտում։

Ընդհակառակը` տարիներ շարունակ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ոչ միայն գնել ենք ռազմական տեխնիկա, սպառազինություն, մենք այն ձեռք ենք բերել ՀԱՊԿ–ից` ցածր գներով, ինչպես նաև մեր ռազմավարական գործընկերոջից ենք ստացել բավականին մեծ քանակությամբ ու բավականին առաջատար սպառազինություն։

Փաշինյանը թող պատասխան տա, թե ուր է այն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, որ եղել է հայկական բանակի ձեռքում, ուր է,  ինչու ինքը չկարողացավ արագ տիրապետել կառավարման հիմունքներին, ինչպես ինքն էր ասում՝ «չկասկածենք, որ ես կարող եմ գերագույն հրամանատար»,– ասաց Ս.Օհանյանը։

Placeholder