Հակառակոդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում, մենք գնում ենք խաղաղության ճանապարհով. ԶՈւ ԳՇ պետ
Քաղաքական
11:40 28/01/2025
Հայաստան

Հակառակոդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում, մենք գնում ենք խաղաղության ճանապարհով. ԶՈւ ԳՇ պետ

«Սահմանային իրադրությունը հարաբերական կայուն է, սահմանային  խորություններում հակառակորդի զինված ուժերի կուտակումներ չկան, պահպանվում է հարաբերական կայունություն»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՀՀ բանակի կազմավորման 33–րդ տարեդարձի կապակցությամբ լրագրողներին ասաց Զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Լրագրողի դիտարկմանը՝ կան հարցեր, որոնք անհանգստացնում են Հայաստանի քաղաքացիներին, նա պատասխանեց. «Քաղաքացիները, այո, պետք է մտահոգություն ունենան, քանի որ հակառակոդը շարունակում է  մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Մենք մեր առջև դրված խնդիրը կատարում ենք, քաղաքական  ղեկավարությամբ գնում ենք խաղաղության ճանապարհով, սահմանազատման, սահմանագծման ճանապարհով, ԶՈՒ-ն շարունակ է զարգանալ, կատարելագործվել, համալրվել։

Զինված ուժերը տեղում կանգնած չեն, իրենց  առջև դրված խնդիրները կատարում են։
Ներկայիս դրությամբ սահմանին  կանգնած մեր ժամկետային զինվորները, պայմանագրայիններն ու սպաները զգոն իրենց  խնդիրը կատարում են, իսկ  Զինված ուժերի մշտական տեղակայման վայրերում  գտնվող զորամասներն ու ստորաբաժանումները նույնպես զգոնության տակ են, նշում են իրենց տոն օրը»։

Է.Ասրյանը նաև նշել է.  «Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները մեզ միշտ էլ մտահոգում են, սակայն օպերատիվ իրավդրության գնահատականում դրանք փոքր մաս են կազմում: Մենք ուշադիր հետևում ենք և՛ սահմանին տիրող օպերատիվ մարտավարական իրադրությանը, և՛ հայտարարություններին»։

Placeholder
Հակառակոդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում, մենք գնում ենք խաղաղության ճանապարհով. ԶՈւ ԳՇ պետ