Բաբկեն Պիպոյան. Քաղաքապետարանը դարձել է ակցիա անող, ինչի՞ հաշվին եք սա անում
Տնտեսություն
13:45 29/01/2025
Հայաստան

Բաբկեն Պիպոյան. Քաղաքապետարանը դարձել է ակցիա անող, ինչի՞ հաշվին եք սա անում

«Մենք համակարգեր ենք ավիրում, դրա լավագույն դրսևորումներից մեկն էլ Տիգրան Ավինյանի հայտարարությունն է, երբ բառիս բուն իմաստով մեծամասնություն չունեցող ուժն առանց ավագանու որոշման հայտարարում է սակագնի փոփոխության մասին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով երեկ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, որ մեկ ուղևորության համար սահմանվում է 150 դրամ։

Պիպոյանը նկատում է, Ավինյանն ասել է՝ լսել են քաղաքացիներին։

«Մենք խոսում էինք համակարգային փոփոխությունների մասին, մինչդեռ նրա խոսքում այդ մասին ոչինչ չկա։ Հայկ Մարությանը խոսում էր 100 դրամի մասին, ստորագրություններ էր հավաքել 100 դրամ վճարելու համար, 100 դրամի մասին խոսք չկա, «Մայր Հայաստան» դաշինքն ուներ իր սեփական նախագիծը, հիմա հարց է առաջանում, ո՞ւմ ձայնն են լսել, իրականում ոչ մեկի ձայնն էլ չեն լսել»,-ընդգծեց սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետը։

Panorama.am-ի զրուցակիցը հարց է հնչեցնում՝ արդյոք քաղաքապետարանի ու այլ պաշտոնյաներ հիշո՞ւմ են 1-3 օր առաջ հնչեցրած իրենց ելույթները։

«Հայտարարում էին, որ 150 դրամ սահմանել նշանակում է քանդել համակարգը, հիմա ի՞նչ են անում, քանդո՞ւմ են։ Ընդամենը մի քանի օր առաջ ասում էին՝ փետրվարի 11-ից նոր փոփոխություններ են լինելու, մեկ ուղևորափոխադրման գինը դառնալու է 200 դրամ, հիմա անում են ակցիաներ, քաղաքապետարանը դարձել է ակցիա անող, բա բյուջեում փոփոխություն անելո՞ւ եք։ Բա ասում էիք, առանց էս գների հնարավոր չէ, սուբսիդիան անելու ենք դպրոցի հաշվին, հիմա սա ինչի՞ հաշվին եք անում»,-նշեց նա։

Մանրամասները՝ ձայնագրությամբ։

Placeholder