Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա» («Մոնա Լիզա») կտավը կտեղադրվի Լուվրի առանձին սենյակում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով թանգարանում։
««Մոնա Լիզան» Լուվրում կունենա իր սեփական բնակարանը։ Այս տարածք մուտք գործելու համար կտրամադրվի առանձին տոմս»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է նա։
Մակրոնը նշել է, որ նոր պայմանները ենթադրում են «այցելողների թվի կրճատում»։ Նախագիծը լինելու է Լուվրի վերածննդի ծրագրի մի մասը, որը ներառում է նաև Պերոյի սյունասրահի տակ նոր մուտքի ստեղծում:
Լուվրը նախատեսված է տարեկան 4 միլիոն այցելու ընդունելու համար, սակայն 2024 թվականին թանգարանը ընդունել է 9 միլիոն մարդու։