Տարոն Աճեմօղլուն Նոբելյան մրցանակի թանգարանին է նվիրել իր մոր անձնական իրերից մեկը
Կրթություն, գիտություն
13:11 29/01/2025
Աշխարհ

Տարոն Աճեմօղլուն Նոբելյան մրցանակի թանգարանին է նվիրել իր մոր անձնական իրերից մեկը

Ծնունդով Ստամբուլից, ազգությամբ հայ աշխարհահռչակ տնտեսագետ, նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն Նոբելյան մրցանակի թանգարանին է նվիրել իր մոր անձնական իրերից մեկը։ Այս մասին տեղեկանում ենք Նոբելյանի մրցանակաբաշխության թվիթերյան էջից։

«Նրա նվիրատվությունը մեծ նշանակություն ունի մեր հավաքածուի համար, քանի որ այն սակավաթիվ մնացած հուշերից մեկն է, որը նա ունի իր մորից»,- նշված է էջում։

Տարոն Աճեմօղլուի մայրը պոլսահայ հայտնի բանաստեղծուհի Իրմա Աճեմյանն է։

1966-1976 նա եղել է Գատըգիւղի Արամեան-Ունճեան վարժարանի տնօրենը։ Նա աշխատակցել է պոլսահայ մամուլին, բայց ամենամեծ ներդրումն ունեցել է կրթական ոլորտում: Նրա գործերից են՝ « Տալ Միայն» (1975թ.), «Իմ Տողերս» (1985թ.)։  Նա նաև գրել է «Գեւորգ Աճեմօղլու եւ ես՝ Իրմա. Զգացումներից իրականություն» գիրքը:

Իրմա Աճեմյանը նաև պոլսահայ «Կամար» ամսաթերթի խմբագիրն է եղել:



Իրմա Աճեմյանը մահացել է 1990 թվականին՝ Փարիզում։

 

Placeholder