Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնդկաստանում Կումբհա Մելա ծիսակարգի ժամանակ գիշերվա հրմշտոցից տասնյակ մարդիկ են զոհվել
Ականատեսները և հիվանդանոցի աղբյուրները BBC-ին հայտնել են, որ առնվազն 12 հավատացյալ է մահացել Հնդկաստանի Պրայագրաջ քաղաքում տեղիունեցած Կումբհա Մելա ծեսի ժամանակ սկսված հրմշտոցի հետևանքով:
Ուտար Պրադեշի գլխավոր նախարար Յոգի Ադիթյանաթն ասել է, որ մի քանի ուխտավորներ լրջորեն վիրավորվել են, սակայն ոչ մի թիվ չի տվել և չի արձագանքել զոհերի մասին լրատվամիջոցների հաղորդագրություններին:
Միևնույն ժամանակ, ոստիկանության երեք աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ հրմշտոցի վայրից գրեթե 40 դիակ տեղափոխվել է հիվանդանոցի դիահերձարան։
Կումբհա Մելան կամ «կուժի տոնը» հինդուական ամենամեծ տոնն է, որը կապված է սուրբ վայրեր զանգվածային ուխտագնացության և գետում մաքրագործվելու ծեսի հետ: Հինդուիստները հավատում են, որ Կումբհա Մելայի ժամանակ գետում ընկղմվելը նրանց կմաքրի մեղքերից և կազատի կյանքի և մահվան ցիկլից:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 1-ից մինչև 2-ը, երբ մի քանի ուխտավորներ փորձել են ցատկել ոստիկանական պատնեշների վրայով՝ հասնելու Սանգամ Նոս, այն վայրը, որտեղ Հնդկաստանի ամենասուրբ գետը՝ Գանգեսը, հանդիպում է Յամունային և առասպելական Սարասվաթի գետին:
Չորեքշաբթի օրը, որը նշվում է որպես «Մաունի Ամավեսյա» , նախատեսված է ինքնավերլուծության համար, համարվում է փառատոնի ընթացքում լոգանք ընդունելու ամենահարմար օրը:
Ուխտավորների հոսքը դեպի Կումբհա Մելա շարունակվում է, չնայած վաղ ժամերին տեղի ունեցած ողբերգական միջադեպին: Պաշտոնյաները հայտնել են, որ այսօր փառատոնին կմասնակցի մինչև 100 միլիոն մարդ:
Մարդկանց հրմշտոցից հետո իշխանությունները անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկել, ոստիկանները ուխտագնացներին ուղղորդում են գետի մյուս ափեր և խնդրում նրանց չխմբվել մեկ վայրում: Այնուամենայնիվ, շատ ուխտավորներ, թեև ցնցված են կատարվածից, սակայն վճռական են տրամադրված ավարտին հասցնելու ծեսը: