NY Post. ԱՄՆ իշխանությունները պահանջում են օրական մինչև 1,5 հազար անօրինական ներգաղթյալի կալանավորել
Իրավունք
13:44 29/01/2025
Աշխարհ

NY Post. ԱՄՆ իշխանությունները պահանջում են օրական մինչև 1,5 հազար անօրինական ներգաղթյալի կալանավորել

Թրամփի վարչակազմը հրամայել է Մաքսային և սահմանային պաշտպանությանը (ICE) օրական առնվազն 1800 մարդու կալանավորել ներգաղթի կանոնների խախտումների համար: Այս մասին հայտնում է New York Post (NYP) թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Ըստ պարբերականի, Թրամփի իշխանության գալուց ի վեր, ICE-ն ավելի քան 4500 ձերբակալություն և ռեյդեր է իրականացրել ԱՄՆ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Դենվերում, Չիկագոյում, Լոս Անջելեսում և Բոստոնում։ Միաժամանակ Սպիտակ տունը պահանջում է ընդլայնել գործողությունների մասշտաբները։

Երկուշաբթի օրը աղբյուրները The Washington Post-ին հայտնել են, որ Թրամփի վարչակազմը հանձնարարել է ICE-ին կտրուկ ավելացնել ներգաղթի օրենքները խախտելու համար կալանավորված մարդկանց թիվը՝ օրական մի քանի հարյուրից մինչև 1.2-1.5 հազար մարդ:

Placeholder