Թրամփն արգելել է երեխաների սեռափոխության վիրահատությունները
Քաղաքական
09:44 29/01/2025
Աշխարհ

Թրամփն արգելել է երեխաների սեռափոխության վիրահատությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է 19 տարեկանից ցածր անձանց սեռափոխության վիրահատությունները։ Հրամանագրի տեքստում նշվում է, որ ներկայումս ԱՄՆ-ում բուժաշխատողները շատ հաճախ անդամահատում են երեխաներին՝ փոխելով նրանց սեռը։

«Այս վտանգավոր միտումը բիծ կլինի մեր երկրի պատմության վրա և պետք է դադարեցվի»,- ասվում է փաստաթղթում։

Միացյալ Նահանգներն այլևս չի ֆինանսավորի, չի խրախուսի կամ աջակցի երեխաների սեռափոխությունը: Փաստաթղթում նշվում է, որ մինչև 19 տարեկանն անձը համարվում է երեխա։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրամանագիր, որը պաշտոնապես ճանաչում է երկու անփոփոխ սեռեր՝ արական և իգական՝ մերժելով այսպես կոչված գենդերային գաղափարախոսությունը։
 

Placeholder
Թրամփն արգելել է երեխաների սեռափոխության վիրահատությունները