Տեսնում ենք պարզեցված ընթացակարգեր, որոնց կիրառման դեպքում և մենք, և Ադրբեջանը կարող ենք շահել. Միրզոյան
Քաղաքական
12:04 30/01/2025
Հայաստան

Տեսնում ենք պարզեցված ընթացակարգեր, որոնց կիրառման դեպքում և մենք, և Ադրբեջանը կարող ենք շահել. Միրզոյան

«Հայաստանի դիրքորոշումը վաղուց հանրահռչակված է, մենք աջակցում ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման  գաղափարին, մենք ինքներս բավականին կառուցողական առաջարկներ ենք մտածել և արել Ադրբեջանին, ակնկալում ենք նաև Ադրբեջանի դրական վերաբերմունքը»,- Երևանում Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ ասուլիսում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա փոխանցմամբ, վստահ են, որ այն պայմաններով և ձևով, որով տեսնում են այդ ապաշրջափակումը, իրականում տնտեսական և ոչ միայն, օգուտներ կբերի ողջ տարածարջանին, Հարավային Կովկասին՝ Ադրբեջանին, Հայաստանին, նաև Վրաստանին։

«21-րդ դարը պարզեցումների, լոգիստիկ անցումների  հեշտացումների դար է և բոլորը բոլորի հետ փորձում են հասնել ինչ-որ պարզեցումների։

Մենք ևս Ադրբեջանի հետ, եթե և երբ կապաշրջափակվեն տրանսպորտային ենթակառուցվածքներ, տեսնում ենք որոշակի պարզեցված ընթացակարգեր, որոնք կարող են կիրառվել և դրանից և մենք, և Ադրբեջանը կարող ենք շահել»,- ասաց Արարատ Միրզոյանը։ 

Placeholder
Տեսնում ենք պարզեցված ընթացակարգեր, որոնց կիրառման դեպքում և մենք, և Ադրբեջանը կարող ենք շահել. Միրզոյան