Հետազոտողները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
Կրթություն, գիտություն
17:07 30/01/2025
Աշխարհ

Հետազոտողները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել

Հետազոտողների միջազգային թիմը Գյոթինգենի համալսարանի (Գերմանիա) գլխավորությամբ ուսումնասիրել է Իրաքի Զագրոս լեռների շրջանը: Գիտնականները պարզել են, որ խորը ընկած Neotethys օվկիանոսային սալը (հին օվկիանոսի հատակ, որը ժամանակին անցնում էր Արաբական և Եվրասիական մայրցամաքների միջև) բաժանվում է: Խզվածքն աստիճանաբար լայնանում է Թուրքիայի հարավ-արևելքից մինչև Իրանի հյուսիս-արևմուտք։ Այդ մասին գրում է МИР 24-ը։

Երբ մայրցամաքները մոտենում են միմյանց (գործընթաց, որը տևում է միլիոնավոր տարիներ), նրանց միջև ընկած օվկիանոսի հատակն աստիճանաբար իջնում է մոլորակի խորքը: Երբ մայրցամաքները բախվում են, դրանց եզրերից ժայռոտ կտորները վեր են բարձրանում և դառնում լեռնաշղթաներ։ Լեռների ահռելի ծանրությունը հանգեցնում է նրան, որ նրանց շուրջ գտնվող երկրի մակերեսը թեքվում է դեպի ներքև։ Այս իջվածքներում կուտակվում են լեռներից թափված նստվածքները, որոնք ձևավորում են հարթավայրեր, ինչպես Միջագետքը Մերձավոր Արևելքում:

Գիտնականները երկրագնդի կորությունը մոդելավորել են Զագրոսի լեռներից, որտեղ Արաբական սալը բախվում է Եվրասիայի հետ: Արդյունքները ցույց են տվել անսովոր խորը ճգվածություն ուսումնասիրվող տարածքի հարավ-արևելյան հատվածում: Նրա խորությունը հասնում է 3-4 կմ-ի, իսկ վերջին 15 միլիոն տարիների ընթացքում այն լցվել է նստվածքային ապարներով։

Գիտնականներն ասել են, որ նման խզվածքը չի կարող բացատրվել միայն լեռների առկայությամբ։ Նրանք դրա ձևավորումը կապել են իջնող օվկիանոսային սալի լրացուցիչ ճնշման հետ, որը դեռ կցված է Արաբական սալին և ամբողջ տարածաշրջանը քաշում է դեպի ներքև:

«Դեպի Թուրքիա իջվածքը դառնում է շատ ավելի մակերեսային։ Սա ցույց է տալիս, որ սալը պոկվել է այս հատվածում՝ նվազեցնելով դեպի ներքև ձգումը: Ուսումնասիրությունն օգնել է ավելի լավ հասկանալ Երկրի կսրծր շեչտի հատկություններն ու դինամիկան»,-հաղորդում է Solid Earth-ը։

 

Placeholder
Հետազոտողները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել