Սպերցյանը 2024-ին մոտ էր իտալական գրանդ տեղափոխվելուն. տեղեկությունը հաստատել են Իտալիայից
Սպորտ
20:33 30/01/2025
Հայաստան

Սպերցյանը 2024-ին մոտ էր իտալական գրանդ տեղափոխվելուն. տեղեկությունը հաստատել են Իտալիայից

Իտալացի մարզական ֆունկցիոներ Ջովանի Մանան հայտնել է, որ 2024 թվականի սկզբին «Յուվենտուսը» դիտարկում էր Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին գնելու հնարավորությունը։ Այս մասին գրում է Արմսպորտը։

«Ճիշտ է` Սպերցյանը կարող էր հայտնվել «Յուվենտուսում», երբ ես աշխատում էի այնտեղ, մենք դիտարկում էինք նրա թեկնածությունը»,- ասել է Մանան RB Sport-ի հետ զրուցում։

Մանան ներկայումս «Նապոլիի» մարզական տնօրենն է։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը ռուսական ակումբի կազմում մասնակցել է 25 հանդիպման` դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Placeholder