Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սաուդյան Արաբիայի Ալ-Նասր ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սահմանել է համաշխարհային ֆուտբոլում հերթական ռեկորդը։ Ռոնալդուն դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով ակումբային մակարդակով 700 հանդիպում է հաղթել։
Sport.ru-ն գրել է, որ Ռոնալդուն 13 հաղթանակ է տարել «Սպորտինգի» հետ, 214-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 317-ը՝ «Ռեալի», 91-ը՝ «Յուվենտուսի» և 66-ը՝ «Ալ Նասրի» հետ:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ավելի վաղ խփել էր իր 921-րդ գոլը կարիերայում։ Դրանցից 786-ը գրանցվել է ակումբների, իսկ 135-ը՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում:
Ռոնալդուի պայմանագիրն Ալ-Նասրի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն մոտ է սաուդյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։