Հայտարարագրի լրացման ժամկետը երկարացվեց մինչև նոյեմբերի 1-ը
Քաղաքական
15:12 31/01/2025
Հայաստան

Հայտարարագրի լրացման ժամկետը երկարացվեց մինչև նոյեմբերի 1-ը

«Բանկային գաղտնիքը սրբազան կով չէ, որևէ  բանկային գաղտնիք չկա, որ պետությանը հասանելի չի կարող լինել»,- ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև հայտարարեց, որ հայտարարագրերի լրացման ժամկետը երկարացվեց մինչև նոյեմբերի 1-ը. «Մենք այս տարվա համար հայտարարագրկման ժամկետը կսահմանենք բոլորի համար նոյեմբերի 1» ։

Հիշեցնենք, որ մինչ այս սահմանված վերջնաժամկետը մայիսի 1-ն էր:

«Եթե մարդը ծանրաբեռնվածության, այսինքն կառավարության պատճառով ուշ ստացավ ID քարտը, ենթադրենք 2026 թվականի հունվարին ու 2024 թվականի և 2025թ թվականի համընդհանուր հայտարարագիրը լրացրեց, միաժամանակ կստանա երկու տարվա սոցիալական կրեդիտները»,- ասաց Փաշինյանը։

Placeholder