Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Իրանը մտադիր է շարունակել աջակցել դիմադրության ուժերին, քանի դեռ Պաղեստինը չի ազատագրվել
Իրանը կշարունակի համընդգրկուն աջակցություն ցուցաբերել դիմադրության ուժերին, քանի դեռ Պաղեստինը ամբողջությամբ չի ազատագրվել իսրայելական օկուպացիայից և չի ստեղծվել պաղեստինյան պետություն։ Այդ մասին ասվում է Կատարում Աբբաս Արաղչիի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հանդիպման արդյունքներով Իրանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։
«Մեր երկրի արտաքին գործերի նախարարը նաև ընդգծել է Իրանի հավատարմությունը՝ շարունակելու աջակցել դիմադրությանը մինչև Պաղեստինի ժողովրդի իրավունքների լիարժեք իրացումը, նրա ինքնորոշման իրավունքը և Պաղեստինի ազատագրումը օկուպացիայից»,-Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրությունից մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Արաղչին ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին է փոխանցել նաև Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի շնորհավորանքները դիմադրության առաջնորդներին և Պաղեստինի ժողովրդին՝ նշելով, որ «Սիոնիստական ռեժիմի ագրեսիային հենց Գազայի ժողովրդի հերոսական դիմադրությունը հանգեցրեց զինադադարի մասին համաձայնությանը՝ դիմադրության ուժերի պայմաններով»։