«Հրապարակ». Հանրային ռադիոյի աշխատակիցներն այսուհետ իրավունք չունեն սոցիալական հարթակներում քննադատել գործող իշխանություններին
Օրվա մամուլ
08:54 31/01/2025
Հայաստան

«Հրապարակ». Հանրային ռադիոյի աշխատակիցներն այսուհետ իրավունք չունեն սոցիալական հարթակներում քննադատել գործող իշխանություններին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը շարունակում է նոր բարքեր հաստատել Ռադիոյում: Այս տարի աշխատանքային պայմանագրերի վերաթարմացման ժամանակ կադրերի բաժնից հորդորել են Ռադիոյի աշխատողներին՝ ուշադիր կարդալ նոր պայմանագրերը և հետևողական լինել դրանք չխախտելու հարցում, որպեսզի հետո փաստի առաջ չկանգնեն։

Մեզ պատմեցին, որ պայմանագրում հատուկ կետ է մտցվել, որ Հանրայինի աշխատակիցներն այսուհետ իրավունք չունեն սոցիալական հարթակներում քննադատական, վիրավորական գրառումներ, մեկնաբանություններ կատարել գործող իշխանությունների մասին, հակառակ պարագայում զգուշացումներից հետո կազատվեն աշխատանքից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder