Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բրազիլացի հարձակվող Նեյմարը, ով վերջերս է հեռացել «Ալ-Հիլալից», հայտարարել է «Սանթոս» վերադառնալու մասին։
«Տղերք, այնպիսի զգացողություն ունեմ, որ վերադառնում եմ անցյալ։ Ես ընկերներիս և ընտանիքիս հետ եմ, ովքեր աջակցել են ինձ տարբեր նախաձեռնություններում: Ես պարզապես չէի կարող հետաձգել այս որոշումը: Իմ սիրելիներն արդեն տեղյակ են իմ ընտրության մասին: Ես պայմանագիր եմ կնքել «Սանթոս» ակումբի հետ։
Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ողջ աշխարհի երկրպագուներին, ովքեր ցանկանում էին տեսնել այս պահը։ Գրեթե 12 տարի է անցել այն պահից, ինչ ես հեռացա թիմից, բայց թվում է, թե դա հենց երեկ էր: Իմ զգացմունքները ակումբի և նրա երկրպագուների հանդեպ մնում են անփոփոխ»,- կիսվել է Նեյմարը։