Այրվել են գազալցակայանի տանիքի փայտե կառուցատարրերը
Օրվա մամուլ
11:40 31/01/2025
Հայաստան

Այրվել են գազալցակայանի տանիքի փայտե կառուցատարրերը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 31-ին, ժամը 05։09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում գտնվող գազալցակայաններից մեկում:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:41-ին, մարվել՝ 06:10-ին: Այրվել են գազալցակայանի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 գմ) և էլեկտրական լարեր (մոտ 5 գմ):

Placeholder