Շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումն ամբողջ աշխարհում նպաստել է 2-րդ տիպի շաքարային դիաբետի 2.2 միլիոն նոր դեպքերի առաջացմանը
Առողջություն
17:55 31/01/2025
Հայաստան

Շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումն ամբողջ աշխարհում նպաստել է 2-րդ տիպի շաքարային դիաբետի 2.2 միլիոն նոր դեպքերի առաջացմանը

«Սահմանափակե'ք շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումը, պահպանե'ք Ձեր առողջությունը»,-խորհուրդ է տալիս ՀՀ առողջապահության նախարարությունըԼ

Nature Medicine գիտական ամսագրում հրապարակվել են գլոբալ հետազոտության արդյունքները, որն ընդգրկել է 184 երկիր՝ տարածաշրջանային և ազգային մակարդակներում, 1990-2020թթ. ժամանակահատվածը: 

Հետազոտողներն ուսումնասիրել և գնահատել են այդ տարիներին շաքար պարունակող ըմպելիքների սպառման հետևանքով ազդեցությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետի (ՇԴ) և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների (ՍԱՀ) վրա:

2020 թվականի տվյալներով` շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումն ամբողջ աշխարհում նպաստել է 2-րդ տիպի ՇԴ 2.2 միլիոն և ՍԱՀ 1.2 միլիոն նոր դեպքերի առաջացմանը, ինչը կազմում է դեպքերի 9,8% և 3,1%-ը։ Տվյալները դիտարկվել են ըստ ժողովրդագրական խմբերի, որոնց համաձայն՝ շաքար պարունակող ըմպելիքների օգտագործման բեռն ավելի բարձր է տղամարդկանց, երիտասարդների, բարձրագույն կրթությամբ անձանց և քաղաքային բնակչության շրջանում։ 

Placeholder