ՀՖՖ-ն՝ Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման մասին
Սպորտ
14:59 31/01/2025
Հայաստան

ՀՖՖ-ն՝ Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գիտակցում է, որ բոլորը հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման հարցով։ ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները մի քանի թեկնածուների հետ»,- նշված է ՀՖՖ հայտարարության մեջ։ 

Ըստ ՀՖՖ-ի, թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ, որոնցով պայմանավորված՝  գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է։

«ՀՖՖ-ն անում է առավելագույնը՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար: Մոտ ժամանակներս արդեն կունենանք հստակություն թեկնածուների շրջանակի հարցում և կներկայացնենք նրանց ՀՖՖ գործադիր կոմիտեի հաստատմանը»,- նշված է հայտարարության մեջ։

 

Placeholder
ՀՖՖ-ն՝ Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման մասին