Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի ավագանին ընդունեց՝ 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով փետրվարի 1-ից 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմիսային համակարգի փաթեթները։
«Սիրելի երևանցիներ, այսօր Երևանի ավագանին ընդունում է մի որոշում, որը դուք եք պահանջել, որը դուք եք մեզ պարտադրել։ Իրականում այստեղ որևէ տեսակի հետքայլ կամ ամոթալի բան չեմ տեսնում, որովհետև ժողովորդավարության ամենակարևոր գործոններից է՝ իշխանությունը լսի իր ժողովրդին, իր ժողովրդի պահանջներն ու շատ դեպքերում դրանք կատարի, որ դրա հնարավորությունն ունի»,- հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։