«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը թեժացնում է Փաշինյանի հետ քաղաքական «մենամարտը»
Օրվա մամուլ
09:07 01/02/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը թեժացնում է Փաշինյանի հետ քաղաքական «մենամարտը»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը սրում է վիճակը ու թեժացնում Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական «մենամարտը»: ՔՊ կուսակցությունից հեռացվելուց և խմբակցությունից ինքնակամ դուրս գալուց հետո՝ Հովիկ Աղազարյանը հիմա էլ որդուն է հրահանգել դուրս գալ ՔՊ-ից: Երեկ հայտնի դարձավ, որ Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, իր դիմումի համաձայն դուրս է գալիս ՔՊ-ից։

Հովսեփ Աղազարյանը տարբեր տարիների պաշտոնի է նշանակվել, հետո՝ ազատվել: Նախ հեռացվել էր Նոր նորքի փոխթաղապետի պաշտոնից, իսկ հոր հետ կապված սկանդալից հետո ազատվել էր Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության պետի խորհրդականի պաշտոնից: Ի դեպ, Աղազարյանի մյուս որդին էլ՝ Իվան Աղազարյանը, երդվյալ դաշնակցական է:

Կարելի է ասել, որ Աղազարյանների ընտանիքը, որ մի ժամանակ Նիկոլ Փաշինյանի մոլի կողմնակիցն ու վստահելին էր, հիմա նրա ամենաթունդ ընդդիմադիրն է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Հովիկ Աղազարյանը նաև իր թիմն է ձևավորում. բանակցություններ է վարում տարբեր գործիչների, հատկապես՝ նախկին ՔՊ-ականների հետ ու համոզում է նրանց, որ միանան իր և Հակոբ Ասլանյանի նորաթուխ կուսակցությանը և պայքարեն Փաշինյանի դեմ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder