Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Գուցե զենքը դրել են Փաշինյանի գլխին և ստիպել, որ հայտարարություն անի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գուցե զենքը դրել են ձեր գլխին, ստիպե՞լ, որ ցեղասպանության հետ կապված նման հայտարարություն անեք, գուցե դա խաղաղության պայմանագիր կնքելու նախապայմանների՞ց է՝ հարցրել է «Հրապարակի» լրագրողը Նիկոլ Փաշինյանին։
«Իմ գլխին ոչ ոք զենք չէր դրել և չէր կարող դնել... Խոսքը հետևյալի մասին է՝ ցեղասպանությունը արդյոք մեզ չպե՞տք է դրդի, որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարհն ընկալելու մեր բանաձևերին։ Մենք իրողությունները դարասկզբին, դարի կեսերին, դարավերջին, էսօր էլ` կարող է ճշգրիտ չենք ընկալում։ Կարող է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին... մեր իրականության մեջ ընկալվա՞ծ է երիտթուրքերի և ՀՅԴ-ի հարաբերությունների հարցը, իսկ կարո՞ղ է պարզվել, որ ինչ-որ շրջանակներ մեր ինչ-որ ցավոտ կետեր կարողանում են օգտագործել մեր անկախ ինքնիշխան պետությունն անհնար դարձնելու համար»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։