Բողոքի ակցիաներ՝ չվճարել ուղեվարձն ու բոյկոտել ապօրինի թանկացումը
Հասարակություն
08:20 01/02/2025
Հայաստան

Բողոքի ակցիաներ՝ չվճարել ուղեվարձն ու բոյկոտել ապօրինի թանկացումը

Այսօրվանից Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելու համար կգործի նաև մեկ ուղևորության համար նոր ուղետոմս՝ 150 դրամ սակագնով, որը պահպանվելու է ողջ 2025թ. ընթացքում:

 2025թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ն արդեն իսկ ձեռք բերված և ձեռք բերվող 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա թե հիմնական սակագնով, թե զեղչված  տոմսերը,  բացառություն են միայն անվճարները, ստանալու են հավելյալ 30-օրյա օգտագործման ժամկետ։

«Ազգային ճակատ»-ը հայտնում է.

«Երևանի քաղաքային իշխանությունները՝ Ավինյանի գլխավորությամբ, փետրվարի 1-ից որոշել են անհիմն բարձրացնել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը՝ այն դարձնելով 150 դրամ։

Մի շարք ընդդիմադիր գործիչներ, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ և Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներ վաղ առավոտից նախատեսում են բողոքի ակցիաներ իրականացնել այս որոշման դեմ՝ կոչ անելով չվճարել և բոյկոտել ապօրինի թանկացումը։

Քաղաքացիները կարող են բոյկոտել և չվճարել ուղևորափոխադրման համար։

Այդ նպատակով հարկավոր է.

Չվճարել տրանսպորտի համար, չօգտվել «Թել-Սելլ» վալիդատորներից, ուղետոմսերից և քարտային վճարումներից։

Բարձրանալ երթուղային տրանսպորտ և հայտնել, որ իրականացնում եք խաղաղ անհնազանդության ակցիա և դեմ եք ապօրինի թանկացմանը։ Եթե չեք ցանկանում նման հայտարարությունով հանդես գալ, պարզապես կարող եք նշել որ համակարգը չի աշխատում։

Խուսափել կոնֆլիկտից վարորդների և հնարավոր հսկիչների հետ. եթե վարորդը պահանջի վճարել, պահպանեք հանգստություն և մի միջամտեք նրա աշխատանքին, պարզապես հայտնեք, որ իրականացնում եք խաղաղ ակցիա։

Չտրվել սադրանքներին և չվախենալ հնարած տուգանքներից։

Վարորդների կամ հսկիչների ապօրինի գործողությունները արձանագրել տեսախցիկով և ուղարկել 
@armnationalfront_bot-ին (https://t.me/armnationalfront_bot)

Իշխանությունների անհիմն որոշումների դեմ բոյկոտը ձեր անխախտելի իրավունք»։ 

Placeholder