ԱՄՆ-ում նոր ավիավթար է տեղի ունեցել
Աշխարհում
14:03 01/02/2025
Աշխարհ

ԱՄՆ-ում նոր ավիավթար է տեղի ունեցել

Learjet 55 ինքնաթիռը կործանվել է Ֆիլադելֆիայի հյուսիս-արևելքում գտնվող օդանավակայանից օդ բարձրանալուց հետո։ Այս մասին հայտնում է MIR 24-ը։

Ենթադրվում է, որ այնտեղ եղել են երկու օդաչուներ, երկու բժիշկ, հիվանդ երեխան և ուղեկցորդ: Ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրանից թռիչքից 30 վայրկյան անց և մոտ 500 մետր բարձրությունից մխրճվել քաղաքային թաղամասի մեջ։ Իշխանությունները աղետից հետո ինքնաթիռում ողջ մնացածների մասին չեն հայտնել: Գետնի վրա գտնվող առնվազն վեց մարդ տուժել է բեկորներից և տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են:

Fox News-ի թղթակիցը, վկայակոչելով իր աղբյուրները, նշել է, որ ինքնաթիռի վթարի պատճառը կարող էր լինել թթվածնային բալոնները, որոնք եղել են ինքնաթիռում։ 

Placeholder
ԱՄՆ-ում նոր ավիավթար է տեղի ունեցել