Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բողոքի ակցիաներ՝ չվճարել ուղեվարձն ու բոյկոտել ապօրինի թանկացումը
Այսօրվանից Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելու համար կգործի նաև մեկ ուղևորության համար նոր ուղետոմս՝ 150 դրամ սակագնով, որը պահպանվելու է ողջ 2025թ. ընթացքում:
2025թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ն արդեն իսկ ձեռք բերված և ձեռք բերվող 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա թե հիմնական սակագնով, թե զեղչված տոմսերը, բացառություն են միայն անվճարները, ստանալու են հավելյալ 30-օրյա օգտագործման ժամկետ։
«Ազգային ճակատ»-ը հայտնում է.
«Երևանի քաղաքային իշխանությունները՝ Ավինյանի գլխավորությամբ, փետրվարի 1-ից որոշել են անհիմն բարձրացնել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը՝ այն դարձնելով 150 դրամ։
Մի շարք ընդդիմադիր գործիչներ, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ և Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներ վաղ առավոտից նախատեսում են բողոքի ակցիաներ իրականացնել այս որոշման դեմ՝ կոչ անելով չվճարել և բոյկոտել ապօրինի թանկացումը։
Քաղաքացիները կարող են բոյկոտել և չվճարել ուղևորափոխադրման համար։
Այդ նպատակով հարկավոր է.
Չվճարել տրանսպորտի համար, չօգտվել «Թել-Սելլ» վալիդատորներից, ուղետոմսերից և քարտային վճարումներից։
Բարձրանալ երթուղային տրանսպորտ և հայտնել, որ իրականացնում եք խաղաղ անհնազանդության ակցիա և դեմ եք ապօրինի թանկացմանը։ Եթե չեք ցանկանում նման հայտարարությունով հանդես գալ, պարզապես կարող եք նշել որ համակարգը չի աշխատում։
Խուսափել կոնֆլիկտից վարորդների և հնարավոր հսկիչների հետ. եթե վարորդը պահանջի վճարել, պահպանեք հանգստություն և մի միջամտեք նրա աշխատանքին, պարզապես հայտնեք, որ իրականացնում եք խաղաղ ակցիա։
Չտրվել սադրանքներին և չվախենալ հնարած տուգանքներից։
Վարորդների կամ հսկիչների ապօրինի գործողությունները արձանագրել տեսախցիկով և ուղարկել
@armnationalfront_bot-ին (https://t.me/armnationalfront_bot)
Իշխանությունների անհիմն որոշումների դեմ բոյկոտը ձեր անխախտելի իրավունք»։