Որ Արցախում հայ չի մնացել, ադրբեջանցիները բնական են համարում, իսկ երբ հրապարակում հակահայ «երգիչների» մասին ենք գրեում հակաբնական են համարո՞ւմ. Անահիտ Ոսկանյան
Քաղաքական
14:56 02/02/2025
Տարածաշրջան

Որ Արցախում հայ չի մնացել, ադրբեջանցիները բնական են համարում, իսկ երբ հրապարակում հակահայ «երգիչների» մասին ենք գրեում հակաբնական են համարո՞ւմ. Անահիտ Ոսկանյան

Ադրբեջանական Musavat.com կայքն անդրադառրձել է տարեմուտին Հանրապետության հրապարակում, ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ Իրանի Ատրպատականի մի քանի քաղաքացիների կողմից  ցուցադրաբար «ղարաբաղ» ադրբեջաներեն երգը երգելու դեպքին։

Նշելով,որ երգող քաղաքացիներից մեկը ձերբակալվել է իսկ հայ հանրությունը բացասաբար արձագանել ադրբեջաներեն երգելու տեսանյութին՝ ադրբեջանական կայքը գրում է. «Երևանում և ընդհանրապես Հայաստանում խիստ քաղաքականություն է վարվում ադրբեջանական մշակույթի և լեզվի նկատմամբ»։

Հոդվածի վերաբերյալ Panorama.am կայքի խմբագիր Անահիտ Ոսկանյանն ասաց. «Որ Արցախում հայ չի մնացել, ադրբեջանցիները բնական են համարում, իսկ որ հայերը մայրաքաղաքի կենտրոնում հակահայ «երգիչների» մասին են գրում, ադրբեջանցիները բորբոքվում, հակաբնական են համարո՞ւմ։

Այսինքն՝ հայերի չլինե՞լն ու անպատիվ լինե՞լն է ադրբեջանցիների համար բնական»։

Հատկանշական է, որ նույն հոդվածում ադրբեջանական թերթը քննադատում է  նաև Իրանին՝ երկու անգամ շեշտելով, թե Երևանում Իրանի քաղաքացի է ձերբակալվել, բայց Երևանում իրանի դեսպանատունը չի արձագանքել։

Placeholder