Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Զելենսկին հաստատել է Ռուսաստանի հետ կարգավորման բանակցություններին մասնակցելու պատրաստակամությունը
Վլադիմիր Զելենսկին ևս մեկ անգամ հայտարարել է, որ ակնկալում է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների մեկնարկ՝ Մոսկվայի, ինչպես նաև Բրյուսելի, Վաշինգտոնի և Կիևի մասնակցությամբ։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ խոսելուց հետո մենք պետք է անցնենք ռուսների հետ խոսելու ինչ-որ ձևաչափի: Եվ ես կցանկանայի բանակցությունների սեղանի շուրջ տեսնել ԱՄՆ-ին, Ուկրաինային և Ռուսաստանին: Եվրամիության ձայնը նույնպես պետք է լինի։ Ես կարծում եմ, որ դա կլինի «արդարացիորեն, արդյունավետ: Բայց ես չգիտեմ, թե դրանից ինչ կստացվի»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Associated Press-ին տված հարցազրույցում ասել է Զելենսկին:
Նա նաև հաստատել է, որ իր թիմը կապի մեջ է Թրամփի վարչակազմի հետ, սակայն խորհրդակցությունները դեռևս ունեն ընդհանուր բնույթ։ Զելենսկին ասել է, որ հույս ունի ԱՄՆ նախագահի հետ շտապ անձնական հանդիպման «հրադադարի պլան մշակելու համար»՝ միաժամանակ դժգոհություն հայտնելով Մոսկվայի հետ առանց Կիևի մասնակցության «լուրջ քննարկումներ» անցկացնելու մասին Վաշինգտոնի հայտարարությունից ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Զելենսկին լեգիտիմ առաջնորդ չէ և չի կարող վերացնել սեփական վետոն Մոսկվայի հետ բանակցությունների վրա, բայց եթե նա ցանկանա, ապա կան այն անելու ուղիները։