Լևոն Տեր-Պետրոսյանի փայլուն աշակերտը՝ ճուտը վերակենդանացնում է  ապազգային այդ քաղաքականությունը. Հայկազուն Ալվրցյան
Քաղաքական
21:52 02/02/2025
Տարածաշրջան

Լևոն Տեր-Պետրոսյանի փայլուն աշակերտը՝ ճուտը վերակենդանացնում է ապազգային այդ քաղաքականությունը. Հայկազուն Ալվրցյան

2024 թվականի վերջին Աբխազիայում իրավիճակն ապակայունացավ։ Պրոթուրքական ուժերին հաջողվեց հեռացնել գործող նախագահին և փետրվարի 15-ին նախատեսվող արտահերթ նախագահական ընտրություններում հաղթելու հիմնական խոչընդոտ դիտարկում են հայկական մեծ համայնքը։ Աբխազիայի հայկական համայնքը լուրջ վտանգների առաջ է կանգնած, իսկ ՀՀ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որևէ կերպ չի ցանկանում առնչվել աբխազահայության հետ, առավել ևս՝ օգնել դժվարին այս իրավիճակում։ Խնդրի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիտարկումները ներկայացրեց «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանը։

Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև։

●Նորից աշխարհաքաղաքական այս վերադասավորումների մեջ այդ փոքրիկ երկրում կրկին հայկական մի հսկայական համայնք  դրվել է հարվածի տակ և, այն կրկին հարց լուծող գործոն է դարձել։ Այսինքն այդ հարցը որոշիչ է դարձել. հայերին հեռացնում են, որպեսզի այնտեղ վերադարձնեն իսլամացած աբխազներին և թուրքերին։

●Եթե թուրքերը եկան Աբխազիա, ապա հայերի հետ միասին, բնականաբար, այնտեղից կհեռանան, ռուսները, հույները և աբխազների մի մասը։

●Այս պայմաններում Հայաստան պետությունը բացարձակապես Աբխազիան իր ծրագրերից ջնջել, հանել է։ Չկա Սփյուռքի նախարարությունը, որն այդ հարցերում շատ զգայուն էր, այն պետության քաղաքականությունն է։ Ես տեղեկություն ունեմ, որ Աբխացիայի հայ համայնքի ներկայացուցիչները որ գալիս են Հայաստան, օրվա մեր իշխանությունները նրանց չեն ընդունում;։ Իրենք պարզ ասում են՝ մենք ձեզ հետ գործ չունենք։ Սրանք նույնիսկ մեր հայրենի Արցախին այդպես պատասխանեցին, թե բա՝ մենք ձեզ հետ գործ չունենք։

●Աստիճանաբար Լևոն Տեր-Պետրոսյանի փայլուն աշակերտը՝ ճուտը վերակենդանացնում է  իր ապազգային այդ քաղաքականությունը՝ պառակտել հայությանն առնվազն երկու մասի՝ Հայաստանի և Հայաստանից դուրս հայության։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։

Placeholder