Ավինյանը 650 հազար դոլարով առանձնատուն է գնել. Oragir.News
Քաղաքական
16:16 03/02/2025
Հայաստան

Ավինյանը 650 հազար դոլարով առանձնատուն է գնել. Oragir.News

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր առանձնատուն է գնել Նորքում: Բուն գործարքի թիվը, իհարկե, գաղտնի է պահվում, բայց առանձնատունը վաճառվում էր 650 հազար դոլարով»,-այս մասին գրում է Oragir.News-ն ու հավելում, որ նոր առանձնատունը Ավինյանի մոր անունով է:

«Մեզ հայտնի է դարձել նաև, որ Ավինյանը վերցրել ու իր տանն է միացրել կողքի հողը, որը համայնքային նշանակություն ուներ:

Ըստ մոտավոր հաշվարկների՝ դրանից հետո ընդհանուր գինն անցնում է 800 հազար դոլարը։

Ի դեպ, օրերս տեղի էր ունեցել Նորքի նոր ճանապարհի բացումը, որն ամենևին էլ ոչ պատահական անցնում է քաղաքապետի նոր առանձնատան»,-գրել է աղբյուրը։

Լուրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Panorama.am-ը դիմեց Ավինյանի խոսնակ Հայկ Կոստանյանին։ Վերջինն ասաց՝ թեմայի վերաբերյալ ավելի ուշ  գրառում կկատարի։

Placeholder
Ավինյանը 650 հազար դոլարով առանձնատուն է գնել. Oragir.News