Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոսկվայում բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունից տուժած Արմեն Սարգսյանը հիվանդանոցում մաhաgել է
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար Արմեն Սարգսյանը, ով վիրավորվել է Մոսկվայի «Алые паруса» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունից,հիվանդանոցում մահացել է:
«Սարգսյանը մահացել է հիվանդանոցում»,- հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։
Նրա մահվան մասին տեղեկությունը հաստատել է նաև նրա շրջապատը, ինչպես նաև Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Այո»,- ասել է նա՝ պատասխանելով Սարգսյանի մահվան մասին ՏԱՍՍ-ի հարցին։
Ավելի ուշ նրա մահը հաստատվել է Քննչական կոմիտեի կողմից։
«Չնայած ցուցաբերած օգնությանը, տուժածներից մեկը մահացել է բուժհաստատությունում»,- ասվում է Մոսկվայի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Алые паруса» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, չորսը, նախնական տվյալներով, վիրավորվել են և գտնվում են ծանր վիճակում։