Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փաշինյանը թռնի օդ, իջնի ներքև, այդ հարցում տարբեր մարդկանց մեղադրի կամ չմեղադրի, իրավիճակը դրանից չի փոխվի. Աննա Գրիգորյան
Իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում են, թե երկրի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն են իրականացնում։ Հողի վրա սակայն ՀՀ գործող իշխանությունները շարունակում են Հայաստանը տանել համաշխարհային ուժային կենտրոնների բախման արենա։ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունն արդյո՞ք աղեսր ունի դիվերսիֆիկացիայի հետ, ի՞նչ է սպասվում Հայաստանին գործող իշխանությունների օրոք։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր կարծիքը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև
●Ինչպես Ալիևն է ասում, որքան էլ տահաճ լինի Ալիևին մեջբերելը, այս գործընթացները ոչ թե դիալոգի արդյունքում են տեղի ունենում, այլ մոնոլոգի։ Ինքը պահանջում է և արդյունքում ստանում է այն, ինչ ցանկանում է։
●Բնականաբար հերթական անգամ հասնում ենք այն իրավիճակին, որ ՀՀ-ի ստրատեգիական ենթակառուցվածքներ են զիջվելու։ Ես ավելի քիչ հավանականություն եմ համարում, որ սահմանազատման արդյունքում մեր ենթակառուցվածքները մնան մեզ։ Ավելի հավանական եմ համարում այն սցենարը, որ այդ տարածքները, ճանապարհներ և ենթակառուցվածքներ կհանձնվեն և այդտեղ պրոցեսը կկանգնի։
●Նույն «անկլավների» մասին Նիկոլ Փաշինյանն էր ասում , թե Ադրբեջանը չի կարողանում որևէ իրավական հիմք ցույց տալ, որ մեր երկրի տարածքում կան ադրբեջանական անկլավներ։ Զուգահեռաբար ասում է, որ 86.6 հազար ք/մ ադրբեջանական տարածքի մեջ մտնում են այդ երկրի ինչ-որ տարածներ՝ այդ, այսպես կոչված, «անկլավները»։
●Փաշինյանն թռնի օդ, իջնի ներքև, այդ հարցում տարբեր մարդկանց մեղադրի կամ չմեղադրի, իրավիճակը կամ ճշմարտությունը դրանից չի փոխվում։ Փաստն այն է, որ նոյեմբերի 9-ին ինքը ստորագրել է փաստաթուղթ, որի 9-րդ կետով ասում է, որ ինքը Ադրբեջանին տալիս է Նախիջևանին կապող ճանապարհ, նաև՝ ռուսական վերահսկողություն, որի մասին այնտեղ գրված է։
●Մինչև այսօր Ալիևի հնչեցրած հայտարարություններն ինչ-որ փուլի իրականություն են դառնում, և դրանք, բնականաբար, համաձայնեցված են նաև Նիկոլ Փաշինյանի հետ։
●«Աազատություն» ռադիոկայանի տարածած հայտնի տեսանյութից հետո ինտենսիվաբար գնում է այդ հայտնի քարոզչությունը, թե՝ տեսեք-տեսեք Մեղրին հանձնվել էր։ Պատկերացրեք, թե որքան նրանք պետք է չհարգեն սեփական ժողվորդին և լսարանին, որ ասեն՝ Մեղրին հաձնվել է։ Մենք բոլորս Մեղրի գնացել-եկել ենք, այսօր էլ գնում-գալիս ենք, այնտեղ մարդիկ են ապրում։ Անբարոյականության նիշն որքան բարձր պետք է լինի, որ մարդկանց համոզեն,որ 20 տարի առաջ Մեղրին հանձնաված է եղել։
●Այս նառատիվն է, ըստ երևույթի, կա որոշակի պայմանավորվածություն նաև Ալիևի հետ հերթական զիջումն իրականացնելու, դրա ֆոնին գեներացնում են նարատիվ Մեղրիի հանձնման կեղծ խոսույթով, որպեսզի հերթական զիջումերի ֆոնին հերթական պատասխանատուն գտնված լինի։
●Դուք պատկերացնում եք՝ մեր երկրի կառավարության շենքի մոտից ռուսները խոշոր աղբ են հավաքում և թափում, սա է մեր երկրի և կառավարության գործունեության պատկերը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։