Գյումրիում 1,5 տարեկան երեխան «Կռոտ» տեսակի քիմիական մաքրող հեղուկ է խմել
Առողջություն
21:52 03/02/2025
Հայաստան

Գյումրիում 1,5 տարեկան երեխան «Կռոտ» տեսակի քիմիական մաքրող հեղուկ է խմել

Երեկ ուշ երեկոյան՝ ժ.22.00-ի սահմաններում, ծնողների ուղեկցությամբ Գյումրի ԲԿ-ի մանկական բաժանմունք են տեղափոխել Գյումրու  Անի թաղամասի 1,5 տարեկան բնակիչ Է․Ս․ին՝ «ըմպանի, շրթունքների քիմիական այրվածք» ախտորոշմամբ։  Այդ մասին հայտնում է Aravot.am-ը։

Ծնողները հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին հայտնել են, որ փոքրիկը այրվածքը ստացել է իրենց բնակարանի սանհանգույցի պահարանում դրված «Կռոտ» տեսակի քիմիական մաքրող հեղուկը  պատահաբար խմելու հետևանքով։ Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։

Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն, մանկական բաժանմունքի պատասխանատու Կարեն Գևորգյանը մեզ տեղեկացրեց, որ բուժօգնությունից հետո երեխան լավ է զգում իրեն, արդեն դուրս է գրվել։

Placeholder