Պայմանագրում տառ ու կետ չկա, որ ԱՄՆ-ն ունեն պարտավորություն Հայաստանը պաշտպանել արտաքին ագրեսիայից. Էդուարդ Շարմազանով
Քաղաքական
15:11 03/02/2025
Հայաստան

Պայմանագրում տառ ու կետ չկա, որ ԱՄՆ-ն ունեն պարտավորություն Հայաստանը պաշտպանել արտաքին ագրեսիայից. Էդուարդ Շարմազանով

«ԵՄ-ի հետ մենք ունենք դեռևս 2017 թվականի նոյեմբերին ստորագրված համագործակցության համապարփակ պայմանագիր՝ ՍԵՊԱ, որտեղ հստակ նշված են այն քաղաքական բարեփոխումների ուղին, որը պետք է անցնի Հայաստանի Հանրապետությունը»,-հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և շարունակեց. «Սակայն Նիկոլ Փաշինյանը մի կողմ է դրել այդ ՍԵՊԱ-ն և ընկել է իր հերթական էժան PR-ի հետևից»։

Նա նշեց, որ ՍԵՊԱ-ում ամրագրված է նաև Արցախի ժողվորդի իրավունքի իրացումը։

«ԵՄ բոլոր 27 երկրների խորհրդարանները ճանաչել ին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որից Արցախի ժողովրդին զրկեց Նիկոլ Փաշինյանը՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ճանաչելով Արցախն Ադրբեջանի մաս»,-ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ ԵՄ գնալու իշխանությունների էժան ավանտյուրան չի բխում ՀՀ շահերից, և հիմնավորեց, որ առաջին հերթին ԵՄ-ն չի սպասում ՀՀ-ին։

ՀՀԿ փոխնախագահը շեշտեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ և Հայաստանի ներկայիս տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է ԵԱՏՄ-ի հետ կապով։

«Հայաստանի տնտեսոթյունը պորտալավոր կապված է ԵԱՏՄ-ի, մասնավորապես ՌԴ տնտեսության հետ»,-ասաց ՀՀԿ փոխնախարարը և նշեց, որ եթե Փաշինյանը վատթարացնի հարաբերույթունները ՌԴ-ի հետ այն հղի է լինելու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կտրուկ անկմամբ և քազի թանկացմամբ։

Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրմանը՝ Շարմազանովը հայտարարեց.«Իբր թե ԱՄՆ-ն գալու են և Հայաստանի պաշտպանեն, ադրբեջանաթուրքական ագրեսիայից․ Սա էլ ավանտյուրա է և նոնսենս»։

Շարմազանովի խոսքով՝ պայմանագրում նույնիսկ տառ ու կետ չկա, որ ԱՄՆ-ը ունեն պարտավորություն Հայաստանը պաշտպանել արտաքին ագրեսիայից։

«Նիկոլիստներին որ լսես՝ փաստորեն Երրորդ հանրապետությունը իրական չէր և նա փաստացի պատերազմ է հայտարարել Երրորդ հանրապետության բովանդակային և գաղափարական հիմքերին»,-ասաց Շարմազանովը։

Placeholder