Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մասուդ Պեզեշկիանը Հիքմեթ Հաջիևին հիշեցրել է տարածաշրջանում սահմանների փոփոխությունների անթուլատրելիության մասին
Նախագահ Մասուդ Պեզեշկիանը ևս մեկ անգամ ընդգծել է Կովկասի տարածաշրջանի աշխարհագրական սահմանների ցանկացած փոփոխությանը և այս տարածաշրջանում օտար ուժերի միջամտությանը հակազդելու Իրանի քաղաքականությունը:
Պեզեշկիանն այս մեկնաբանություններն արել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը, որը կիրակի օրը այցելել է Թեհրան՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) հանդիպմանը։
Նա նաև ընդգծել է կովկասյան տարածաշրջանի աշխարհագրական սահմանների ցանկացած փոփոխության անթուլատրելիությունը:
«Տարածաշրջանի սահմանների փոփոխությունն անընդունելի է ցանկացած պարագայում։ Տարածաշրջանից դուրս տերությունների միջամտությունները տարածաշրջանի երկրներից պահանջում են միասնության, համագործակցության ամրապնդում և ցանկացած տարաձայնությունների կանխում»,-ըստ իրանական mehr գործակալության, այդ մասին ասել է Իրանի նախագահը։
Ադրբեջանցի պաշտոնյան, իր հերթին, շնորհավորել է Իրանին Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ