Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․
«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերաբերյալ Oragir.News կայքում հրապարակված հոդվածի վերնագիրը («ԱՎԻՆՅԱՆԸ 650 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ Է ԳՆԵԼ, ԱՊԱ ԿՈՂՔԻ ՀՈՂԸ ՄԻԱՑՐԵԼ») չի համապատասխանում իրականությանը, իսկ հոդվածի բովանդակությունը խեղաթյուրում է իրականությունը։
Նշված լրատվամիջոցի նկատմամբ նախկինում Երևանի քաղաքապետը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով հրապարակային ներողություն, զրպարտություն համարվող տեղեկությունների հերքում և փոխհատուցում։ Այս հոդվածի կապակցությամբ ևս քաղաքապետի կողմից նախատեսվում է նոր դատական հայց»։