Փաշինյանի ասուլիսի մասին հարցը Աշոտյանին 18+ անեկդոտ հիշեցրեց
Քաղաքական
12:23 04/02/2025
Հայաստան

Փաշինյանի ասուլիսի մասին հարցը Աշոտյանին 18+ անեկդոտ հիշեցրեց

«Ակնհայտ է, որ Փաշինյանը փորձում է գաղափարական հիմք ստեղծել սեփական իշխանությունը երկարացնելու Հայաստանը թուրքական աշխարհին ծախելու համար»,-դատարանի դահլիճում պատասխանելով 168.am-ի հարցին՝ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա մի անեկդոտ հիշեց, ներողություն խնդրեց, որ այն 18+ է։

«Մի կին գալիս է բժշկի մոտ, ասում է՝ բժիշկ, բնական խնդիրներ ունեմ էլի, առավոտ զարթնում եմ՝ ուզում եմ, ցերեկը ուզում եմ, երեկոյան ուզում եմ, գիշերն ուզում եմ։ Բժիշկը զարմացած նայում է, ասում է՝ դուք հիվանդ եք։ Կինը պատասխանում է, հենց դա էի ուզում, մի տեղեկանքի վրա գրեք, որ հիվանդ եմ, թե չէ բոլորն ասում են, որ բ.. եմ»։

«Հիմա ես ասուլիսից, Շվեյցարիայի, Վաշինգտոնի ելույթից այդ տպավովորությունը ստացա։ Նիկոլը բոլորին համոզում է, որ իր իշխանությունը պահելու համար գաղափարական հիմքերը պետք է փոփոխվեն, ինչն ակնհայտ անբարոյականություն է ոչ միայն այսօրվա, այլև անվյալի ու ապագայի հետ կապված»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ապացուցել է, որ ավտորիտար կառավարիչ է, քանի որ գաղափարախոսություն փոխելու մանդատ չունի։

Ինչ վերաբերում է դեպի ԵՄ գնալու վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին, Աշոտյանը հիշեցրեց, որ ընդամենը օրեր առաջ Ադրբեջանը Եվրոպական զարգացման բանկի հետ բազմամիլիարդանոց ծրագիր ստորագրեց, երեկ ԵՄ պաշտոնյաները հայտարարեցին, որ 2025-ին Ադրբեջանի հետ էներգետիկ բուռն համագործակցություն են ունենալու։

Placeholder
Փաշինյանի ասուլիսի մասին հարցը Աշոտյանին 18+ անեկդոտ հիշեցրեց