ԱՄՆ-ը դադարեցրել է կանադական ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելը
Քաղաքական
10:44 04/02/2025

ԱՄՆ-ը դադարեցրել է կանադական ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելը

Վաշինգտոնը 30 օրով կդադարեցնի ներմուծման մաքսատուրքերը Օտտավայի դեմ։ Այդ մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո։

Ամերիկացի առաջնորդը երկուշաբթի չբացառեց, որ Օտտավան կարող է խուսափել այդ միջոցից, եթե հաջողվի համաձայնության գալ Վաշինգտոնի հետ։

«Առաջարկվող սակագները կկասեցվեն առնվազն 30 օրով, քանի դեռ մենք միասին աշխատում ենք»,-«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է հայտարարության մեջ։

Թրյուդոն ավելացրել է, որ Կանադան նաև նարկոկարտելներին կդասի ահաբեկչական կազմակերպությունների շարքին, 24-ժամյա սահմանային հսկողություն կսահմանի և Միացյալ Նահանգների հետ համատեղ ստորաբաժանում կստեղծի՝ կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման դեմ պայքարելու համար:

Placeholder