Փաշինյանն ասում է՝ իսկապես, կարո՞ղ է մեր մեջ ֆաշիստական դրսևորումներ կան, որ Ալիևը նկատել է. Աննա Գրիգորյան
Քաղաքական
11:31 04/02/2025
Հայաստան

Փաշինյանն ասում է՝ իսկապես, կարո՞ղ է մեր մեջ ֆաշիստական դրսևորումներ կան, որ Ալիևը նկատել է. Աննա Գրիգորյան

Արցախյան վերջին ճակատամարտի պարտության հեղինակ Նիկոլ Փաշինյանը շարունակում է այն կործանարար քաղաքականությունը, որի հետևանքն եղավ 44-օրյա պատերազմը և արցախցիների բռնագաղթը։ Վերջինիս նման աղետալի քաղաքականությունը ոչ ադեկվատությա՞ն,  թե՞ գիտակցված քայլերի հետևանք է։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր կարծիքը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև․

▪Դուք մի հատ պատկերացրեք՝ Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Ռուբեն Ռուբինյան, Արմեն Գրիգորյան...Էս մարդիկ կարայի՞ն ինչ-որ բան բանակցեին, որ մենք ի վերջո դրանից շահեինք։

▪Գործող իշխանությունների կողմից ադեկվատության 0 դրսևորում կա, բայց այդ «ֆաշիստական» հայտարարությանը Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է պատասխանում։ Ասում է. «Պետք է հասկանանք, թե ինչու են իրենք մեր մասին այդպես կարծում»։ Այսինքն ինքը տեղ է թողնում՝ թե բա. «Իսկապես, կարո՞ղ է մեր մեջ ֆաշիստական դրսևորումներ կան, որ Ալիևը նկատել է, մի հատ Ալիևի հետ խոսեմ, թե ինչո՞ւ է նա մեզ ֆաշիստ համարում, կամ մենք ինչ պետք է անենք, որ «դեմոկրատ» «կիրթ» Ալիևն մեզ այլևս «ֆաշիստ» չանվանի»։

▪Ժամանակը գնում է և պարզ իրողություն է դառնում, որ էս մարդը պարզապես Թուրքիային և Ադրբեջանի ծառան է։ Հիմա չկա մի բան, որ Ալիևի բերանից դուրս գա, որպես պահանջ  և այն չիրականացվի։

▪Նոր չէ, որ Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ։ Նաև Արցախը կորցվեց այդ բախման հետևանքով և արդյունքում, բայց Փաշինյանը շարունակում է նույն բանն անել Հայաստանի Հանրապետության հետ։ Պատերազմից հետո մի քանի բան կար, որ անթուլատրելի էր անել և առաջինն աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմ դառնալն էր և Նիկոլ Փաշինյանը հենց էդ ճանապարհով է գնացել։

▪Իրենցը մի հատ մուրճն է, կարմիր բերետն է, լռեցնելու քաղաքականությունն է, որն ընդհանրապես ժողովրդավարության հետ կապ չունի։

▪Ես որևէ կերպ չեմ արդարացնում ռուսաստանի վարած քաղաքականությունն մեր մասով, ակնհայտորեն սխալներ կային, բայց միևնույն ժամանակ թշնամանք հռչակել Ռուսաստանի հետ, կամ չհաշվարկված քայլերն իրականացնելը, իհարկե, մեզ ավելի մեծ կորուստներ է բերելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։

Placeholder