Բնականաբար, քննարկումներ կան, բայց չեմ կարող այստեղ բացահայտ բաներ ասել. Աննա Գրիգորյան
Քաղաքական
22:14 04/02/2025
Հայաստան

Բնականաբար, քննարկումներ կան, բայց չեմ կարող այստեղ բացահայտ բաներ ասել. Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալել է արտաքին քաղաքականությունը, անվտանգային հարցերի լուծումը, տնտեսությունը, բայց պատասխանատուները դեռ աթոռներին նստած են։ Ինչո՞ւ ընդդիմադիր շարժումներին չի հաջողվում  Փաշինյանին հեռացնել իշխանությունից, ո՞րն է առաջիկա անելիքները։ Վերոնշյալ հարցերի մասին «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր կարծիքը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երրորդ մասը՝ ստորև․

●Որովհետև Նիկոլ Փաշինյանը ոչ միայն արտաքին քաղաքականությունն է հիմնովին տապալել, այլև տնտեսական քաղաքականությունը։ Նախորդ տարի 7 % տնտեսական աճ էին նախատեսել՝ արդյունքում 5 % ունեցանք։ Հիմա 5 % են ասում բայց պարզ չէ. թե արդյունքում այդ տոկոսին կձգե՞ն, թե՞ ոչ։

●Արդյունքում խոշոր բյուջետային վակուում է ձևավորվում, որն ինչ-որ ձեև պետք է լցվի։ Արտաքին պարտքն էլ արդնե 13 մլրդ դոլարի է հասել, ուզում են ավելացնել, բայց չեն կարող, սահմանափակում կա ՀՆԱ/պարտք հարաբերակցության։

●Հետևաբար պետք է ժողովրդին այսպես քերել-քերել, որովհետև իրենք ոչ մի ձև չեն ուզում հրաժարվել իրենց պարգևավճարներից, իրենց համար պետական բյուջեից արվող ծախսերից, վոյաժներից, շքեղությունից, որ կյանքում չէին տեսել ու հիմա տեսնում են։ Դրանից հո չեն հրաժարվելու։

●Բա պետք է մարդկանց քերեն, ասեն՝ հերոս ես դու հարկատու ջան, բա փողերը տուր, որ  գնանք մեր ճոխ ու շռայլ կյանքն ապրենք։

●Ընդդիմությունն ինչ պետք է անի ստեղծված իրավիճակը ճիշտ կազմակերպելու համար։ Եվ այստեղ, բնականաբար, քննարկումներ կան, չեմ կարող այստեղ բացահայտ բաներ ասել, բայց ընդդիմության գործն է ու նրա պարտականությունն է այս իրավիճակը գնահատելու, ճիշտ մեխանիզմներ մշակելու և ի վերջո իշխանափոխություն իրականացնելու համար։

●Մենք հաճախ ենք թիրախավորվում, որպես ընդդիմություն։ Թիրախավորվում ենք նրա համար, որ ինչ-որ բան անում ենք։ Շատ-շատ մարդիկ  ուղղակի գրում են։ Իրականում մենք փորձել ենք, արել ենք։ Բայց պետք է հասկանաս, թե ում հետ գործ ունես. մի մարդ, որն ամեն ինչ կանի սեփական աթոռը պահելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ կից տեսանյութում։

Placeholder