Թուրքիան ու Կատարը ստորագրել են ռազմական համագործակցության մի շարք արձանագրություններ
Քաղաքական
18:09 04/02/2025

Թուրքիան ու Կատարը ստորագրել են ռազմական համագործակցության մի շարք արձանագրություններ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պաշտոնական այցով մեկնել է  Կատար և հանդիպել Կատարի  փոխվարչապետ և պաշտպանության հարցերով պետնախարար Շեյխ Սաուդ բեն Աբդուրահման բին Հասան բեն Ալի Ալ Թանիի հետ։

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ հանդիպման արդյունքում ստորոգրվել են մի շարք արձանագրություններ երկու երկրների պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների միջև:

Ստորագրված արձանագրությունները ներառում են համատեղ ներդրումային և համագործակցության ծրագրեր:

Համագործակցության արձանագրությունները ստորագրվել  են Կատարի «‎Barzan Holding»‎-ի և թուրքական «‎ASFAT A.Ş.»‎  և  «‎MKE A.Ş»‎ ռազմարդյունաբերական ընկերությունների միջև:

Հիշեցնենք, որ 2015-ին Թուրքիան և Կատարը կնքել էին Կատարում թուրքական ռազմաբազա հիմնելու մասին պայմանագիր: 2016-ին Կատարի և Թուրքիայի կառավարությունները կնքել էին Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու համաձայնագիր, որը վավերացվեց Թուրքիայի խորհրդարանի կողմից:

Համաձայնագրի վավերացումից անմիջապես հետո Թուրքիան սկսեց զորք և զինտեխնիկա ուղարկել Կատարի թուրքական ռազմաբազա: 

Placeholder