«Ժողովուրդ». Մնացել է 2 օր, ու որևէ մեկը մինչ այս պահը չի ներկայացրել իր թեկնածությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում
Օրվա մամուլ
08:53 04/02/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Մնացել է 2 օր, ու որևէ մեկը մինչ այս պահը չի ներկայացրել իր թեկնածությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, Կառավարությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ ընտրելու համար հայտարարել է հերթական մրցույթը։ Թեկնածուների փաստաթղթերի ընդունման ժամկետը փետրվարի 6-ն է: Մնացել է 2 օր, ու որևէ մեկը մինչ այս պահը չի ներկայացրել իր թեկնածությունը։ Ասել է թե՝ ՀՀ-ում որևէ մեկը ցանկություն չունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալու։

Նկատենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար երկրորդ անգամ է անցկացվում մրցույթ, քանի որ առաջին մրցույթում միակ թեկնածու Ռաֆայել Երիցյանը չհաղթահարեց մրցույթի արդյունքները և չընտրվեց։ Մրցույթը բավականին թեժ անցավ, անգամ հանձնաժողովի անդամները լարված խոսակցություններ ունեցան միմյանց հետ:

Եվ ահա հերթական անգամ է մրցույթ հայտարարվել, ու մինչ այս պահը չկա թեկնածու: Թերևս որեևէ մեկը չի ցանկանում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալ, քանի որ նախագահին մի գիշերվա մեջ SMS-ի արդյունքում ազատեցին պաշտոնից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder