Աշխարհում ամեն բան իր գինն ունի. Ի՞նչ է ակնկալում Թրամփն Ուկրաինայից օգնության դիմաց
Քաղաքական
10:46 04/02/2025
Աշխարհ

Աշխարհում ամեն բան իր գինն ունի. Ի՞նչ է ակնկալում Թրամփն Ուկրաինայից օգնության դիմաց

Համացանցում ու միջազգային ԶԼՄ-ներում տարածվել է  մի տեսանյութ, որը լույս է սփռում ԱՄՆ-Ուկրիանա հնարավոր նոր գործարքի վրա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է տիրանալ Ուկրաինայի հազվագույտ մետաղների պաշարներին Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինային ԱՄՆ աջակցությունը շարունակելու դիմաց։

«Մենք ունենք միլիոնավոր դոլարներ, իսկ Ուկրաինան հազվագյուտ մետաղների մեծ պաշարներ։ Մեզ պետք են դրանց անվտանգության երաշխիքներ»,-ասում է Թրամփը տարածված տեսանյութում։

AP-ի փոխանցմամբ, Թրամփը ցանկանում է ապահովել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների անվտանգությունը, և Ուկրաինան պատրաստ է օգնել դրան։

Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում Թրամփը դժգոհել է, որ ԱՄՆ-ն ավելի շատ ռազմական և տնտեսական օգնություն է ուղարկել Ուկրաինա, քան նրա եվրոպացի գործընկերները։

«Հիմա մենք ցանկանում ենք գործարք կնքել Ուկրաինայի հետ»,-ասել է Թրամփը՝ նշելով, որ իրենք այս առումով ստացել ուկրաինական կողմի համաձայնությունը։

 

Placeholder
Աշխարհում ամեն բան իր գինն ունի. Ի՞նչ է ակնկալում Թրամփն Ուկրաինայից օգնության դիմաց