Երևանում փետրվարի 6-ին հնարավոր են թույլ տեղումներ
Հասարակություն
13:04 04/02/2025
Հայաստան

Երևանում փետրվարի 6-ին հնարավոր են թույլ տեղումներ

Երևանում փետրվարի 4-ի ցերեկը, 5-ին, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյուն։

Մարզերում փետրվարի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի երեկոյան, 6-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Placeholder
Երևանում փետրվարի 6-ին հնարավոր են թույլ տեղումներ