Չեմ պատրաստվում 150 դրամ վճարել, թող իրենց պարգևավճարներից վճարեն, մեր հարկերով են գնել նոր ավտոբուսները. Քաղաքացիները շարունակում են բոյկոտը
Հասարակություն
11:48 04/02/2025
Հայաստան

Չեմ պատրաստվում 150 դրամ վճարել, թող իրենց պարգևավճարներից վճարեն, մեր հարկերով են գնել նոր ավտոբուսները. Քաղաքացիները շարունակում են բոյկոտը

Շատ երևանցիներ շարունակում են բոյկոտել  փետրվարի 1-ից հասարակական տրանապսրտի ուղեվարձի թանկացումը։

«Բոյկոտում եմ, չեմ վճարում հանրային տրանսպորտի ուղեվարձը։ Առավոտյան թոռնիկներիս տանում եմ դպրոց։ 2 թոռնի ունի, 300 դրամ տալիս եմ, հետո տուն եմ տանում՝ ևս 300 դրամ։ Այս դեպքում տաքսիով կգնամ-կգամ»,- ասաց քաղաքացին։ 

«Շարունակելու եմ վճարել 100 դրամ, չեմ պատրաստվում  150 դրամ վճարել։ Ով ունի, թող նա էլ տա։ Թող իրենց պարգևավճարներից վճարեն այդ 150 դրամը։ Մենք մեր հարկերով ենք գնել այս նոր ավտոբուսները։ Ամեն ինչի գինը բարձրացել է։ Ինչ-որ մեկի աշխատավարձը բարձրացրե՞լ են այդ 50 դրամը վճարելու համար։ Մարդիկ էլի պիկ ժամերին դժվարությամբ են բարձրանում տրանսպորտ»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

«Նորմալ չէ նոր սակագինը։ Ստիպված տալիս ենք, ի՞նչ անենք։ Տանք, չտանք ոչինչ չի փոխվելու։ Չեմ կարծում, որ քաղաքային իշխանությունը հետ քայլ կանի։ Եթե բարձրացնում են սակագինը, գոնե համեմատաբար տրանսպորտի  վիճակը բարելավի, աշխատանքից հետո ընդհանրապես տուն գնալ չի լինում։ Ահավոր վիճակ է։ Ով ում վրա է բարձրանում, ինչպես է տուն հասնում, չգիտեմ»,- նշեց Երևանի բնակիչներից մեկը։

Փետրվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելու համար մեկ ուղևորության համար գործում է 150 դրամ նոր սակագինը: Մի շարք ընդդիմադիր գործիչներ, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ և Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներ  կոչ են անում քաղաքացիներին բոյկոտել ապօրինի թանկացումը,  չվճարել 150 դրամ կամ վճարել 100 դրամ։

Placeholder