Զինվшծ հարձակnւմ Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ, կա մեկ զnh
Իրավունք
11:35 05/02/2025
Հայաստան

Զինվшծ հարձակnւմ Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ, կա մեկ զnh

Գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել  Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի  տան ուղղությամբ։ Կա 1 զոհ, 1 վիրավոր։

«Միջադեպ է տեղի ունեցել։ Հաղորդում ենք ստացել մեկ զոհի, մեկ վիրավորի մասին: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- Panorama.am-ին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։

Դեպքով զբաղվում է Քննչական կոմիտեն: Panorama.am-ին ՔԿ-ից ասացին, որ դեպքի մասին մանրամասներ կհայտնեն ավելի ուշ։ 

 

Placeholder
Զինվшծ հարձակnւմ Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ, կա մեկ զnh