Պահը կգա, օրը կգա և բոլորն էլ կիմանան ճիշտը. Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականից հեռանալու մասին
Աշխարհում
23:00 04/02/2025
Հայաստան

Պահը կգա, օրը կգա և բոլորն էլ կիմանան ճիշտը. Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականից հեռանալու մասին

«Միայն հաջողություն կարող եմ մաղթել տղաներին, թող անեն առավելագույնը, որպեսզի դուրս գան այս իրավիճակից։ Իհարկե հեշտ չէ, բայց առաջին անգամը չէ, որ եղել ենք նման իրավիճակում»,- «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի  նախկին ավագ, ներկայում Միլանի «Ինտեր» ակումբի կիսապաշտպան Հնրիխ Մխիթարյանը։

Պատասխանելով Հայաստանի հավաքականից հեռանալու և հնարավոր վերադարձի մասին հարցին՝ Մխիթարյանն ասել է.

«Պահը կգա, օրը կգա և բոլորն էլ կիմանան ճիշտը։ Կարող եմ ասել, որ ես կայացրել եմ այդ որոշումն իմ զգացմունքներից ելնելով, ոչ մեկն ինձ չի ստիպել, ուղղակի այդ պահին այդպես եմ որոշել, և այս պահին որոշումս փոխելու մտադրություն չունեմ»։

Placeholder
Պահը կգա, օրը կգա և բոլորն էլ կիմանան ճիշտը. Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականից հեռանալու մասին