Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ կրակngների դեպքով երկու հոգի ձերբակալվել է
Իրավունք
15:41 05/02/2025
Հայաստան

Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ կրակngների դեպքով երկու հոգի ձերբակալվել է

Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի  տան ուղղությամբ զինված հարձակման դեպքով կա 2 ձերբակալված անձ։ Panorama.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել  Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի  տան ուղղությամբ։ Կա 1 զոհ, 1 վիրավոր։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանություն) 1-ին մասով, 335-րդ հոդվածով (Ապօրինի հրազեն պահել) և 297-րդ հոդվածի (Զենքի գործադրմամբ խուլիգանություն) 3-րդ մասով, 44-155-րդ (Սպանության փորձ) հոդվածի 1-ին մասով: Կա մեկ վիրավոր, մեկ մահացած անձ:

ԶԼՄ-ներում տարածված լուրերի համաձայն, կրակոցների հետևանքով սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, վիրավորում ստացածը Ախտոյանի ընկերն է։  Նրանք փորձել են միջամտել, որ զինված անձինք չկարողանան մուտք գործել տուն։

Placeholder
Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ կրակngների դեպքով երկու հոգի ձերբակալվել է