Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սպորտի, արվեստի խմբակների, կրկնուսույցների վճարների հետվերադարձի կարգավորումները կարճ ժամանակահատվածում կընդունվեն. ՊԵԿ Նախագահ
«Սոցիալական կրեդիտ ասվածի մասով առողջապահության և կրթության ոլորտում է հետվերադարձ նախատեսված։ Առողջապահության ոլորտում առողջապահական փաթեթներին է վերաբերում, երբ քաղաքացին այն ձեռք է բերել և կարող է դրա գծով փոխհատուցում ստանալ»-ԱԺ-ում կազմակերպված քննարկմանը, որին մասնակցում են միայն ՔՊ խմբակցության պատգամավորները, հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նա հայտնեց, որ նախատեսվում են փոփոխություներ, որի մեջ ներառվելու են նաև ատամնաբուժական ծառայությունները։
ՊԵԿ նախագահը նշեց, որ կրթության մակարդակում ներկայիս կարգավորումներով հետվերադարձը վերաբերում է կրթության բոլոր հիմնական մակարդակներին՝ նախադպրոցականից մինչև հետբուհական։
«Ներկայումս մշակման փուլում են սպորտի, արվեստի, կրկնուսույցների վճարների հետվերադարձի կարգավորումը և շատ կարճ ժամանակահատվածում դրանք կառավարության կողմից կընդունվեն և կգործարկվեն»,-հայտարարեց Հակոբյանը։
Պեկ Նախագահը հիշեցրեց,որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման ժամկետը նախապես սահմանված էր մայիսի 1-ը, սակայն քննարկումների արդյունքում նոր ժամկետ է սահմանվել՝ նոյեմբերի 1-ը:
«Առաջին խումբը վարձու աշխատողներն են: Երկրորդ խումբը քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող մեր հայրենակիցներն են: Երրորդ խումբը պետական համայնքային աշխատողները, ծառայողները, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնողներն են: Չորրորդ խումբը 2023 թվականի արդյունքներով 1 միլիարդից ավելի համախառն եկամուտ հայտարարագրած կազմակերպությունում մասնակից հանդիսացող քաղաքացիներն են: Հինգերորդ խմբում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքով իրական շահառու համարվողները»,-հայտնեց ՊԵԿ նախագահը:
Նա նաև հավաստիացրեց, որ ՊԵԿ-ը հասանելիություն է ունենալու քաղաքացու բանկային գաղտնիքի «շատ սահմանափակ մասին»։



